Ամերիկյան կինոյի ամենուրեք ճնշող ազդեցության հետևանքով տարբեր երկրների երիտասարդությունը յուրացնում է Հյուսիսային Ամերիկայի մարմնի շարժումների լեզուն:
Օրինակ, 60-ական թթ. ավստրալացիները մաքուր բրիտանական էին գնահատում երկու բարձրացված մատները որպես վիրավորանք: Ժամանակակից ավստրալացի դեռահասները մեկնաբանում են այդ ժեստը որպես երկու թվանշան: Վիրավորանքը այժմ համարվում է բարձրացված միջնամատը, այսինքն` մաքուր ամերիկյան ժեստը:
Երկրների մեծամասնությունում օղակը (մատների) այժմ նշանակում է ok, անգամ եթե ի սկզբանե այդպիսի ժեստը ունեցել է միանգամայն այլ նշանակություն: Տարբեր երկրների երեխաները դնում են բեյսբոլկաներ` հետ պտտեցնելով հովարը:
Ամերիկյան հեռուստատեսությունը համարվում է ազգային առանձնահատկությունների աստիճանաբար վերացման հիմնական պատճառը:
«Տուալետ» (toilet) բառը աստիճանաբար անհետանում է անգլերեն լեզվից, քանի որ հյուսիսամերիկացիները, անտառահատները և պիոներները (սակրավոր զինվոր) ամաչում են դա օգտագործել:
Հյուսիսային Ամերիկայում ընդունված է տուալետն անվանել «Վաննայի Սենյակ» (bathroom): Արդյունքում ամերիկացուն կարող է ցույց տան իսկական եվրոպական վաննա, որտեղ չկա կոնքաման: Երբեմն ամերիկացիները տուալետին անվանում են «Հանգստի Սենյակ» (rest room) և շատ են զարմանում, երբ նրանց բերում են սենյակ, որտեղ դրված են բազմոցներ և բազկաթոռներ: Անգլիայում «Տուալետի Սենյակում» (powder room) միշտ կա հայելի և լվացարանակոնք:
Մանկապարտեզներում տուալետներն անվանում են «Սենյակներ Փոքրիկ Աղջիկների Համար» (little girls room), իսկ եվրոպական ճանապարհներին - «Հարմարավետ Զոնաներ» (comfort stations)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=608333635876501&set=a.491276560915543.107781.429345640441969&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել