Panorama.am-ը գրում է.
Նախօրեին ժամը 22.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 2/2 հասցեում գործող սրճարանից բերման են ենթարկել 33-ամյա Մկրտիչ Ն.-ին, 35-ամյա Աշոտ Գ.-ին, 38-ամյա Արսեն Ա.-ին և 27-ամյա Արսեն Մ.-ին:
Պարզվել է, որ ժամը 21.30-ին Աշոտ Գ.-ն նշված սրճարանում սեղանի շուրջ նստած ժամանակ բարձր խոսելու ընթացքում իր մոտ եղած գազային ատրճանակից մեկ անգամ օդ է կրակել՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/law/2013/10/19/yerevan-nightclub/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել