Քաղաքապետարանում կարծես թե որոշել են զգուշորեն վերադառնալ տրանսպորտի թանկացման անհրաժեշտության հարցին: Էս գեղի շուստրի տղերքի մակարդակի խելոքները իրանց արևին ուզում են էլի նույն հեքիաթի պատրվակով, թե երթուղիներ պահելը ոչ միայն եկամտաբեր չէ, այլև վնասով աշխատող բիզնես է, էլի բարձրացնեն տրանսպորտի սակագինը:
Սրա նախանշաններից մեկն էլ այն է, որ 12, 15 եւ 35 համարի ավտոբուսային երթուղիների վարորդների աշխատավարձերը չեն վճարվում արդեն երեք ամիս՝ իբր նրա համար, որ ուղևորափոխադրումների ծավալն է ընկել...
Դե արի էս Նավասարդյանենց բութ գլուխները մտցրա, որ այդ կտերին ոչ ոք չի հավատում, որովհետև յուրաքանճչյուր ոք հնարավորություն ունի ոչ միայն պարզ թվաբանություն անելու, այլև անմիջականորեն շփվելու ասենք երթուղային տաքսիների վարորդների հետ, որոնցից յուրաքանչյուրը կփաստի, որ առնվազն 7000 դրամ օրեկան եկամուտ է ունենում և դա այն բանից հետո, երբ վճարում է պլանն ու մեքենայի վարձակալության գումարը, եթե իր մեքենան չունի:
Տարոնը՝ չեղարկելով իր իսկ հրամանը տրանսպորտի թանկացման մասին, հայտարարեց, որ առաջիկա ամիսների տրնասպորտի աշխատանքը կբարեկարգվի ու լուրջ բարեփոխումներ կարվեն և միայն դրանից հետո կքննարկվի տրանսպորտի թանկացման վարձը: Ցանկացած այլ սցենարի դեպքում կրկին կբարձրանա բողոքի ալիք, որի դեմ նորից անզոր կլինեն Նավասարդյանները՝ իրենց մանկլավիկներով ու բաշիբոզուկներով, այնպես որ, չհամարձակվե՛ք նման բան փորձել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել