Աշխարհը՝ աշխարհով, իսկ մեր ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը իրա եվրոինտեգրացիայով ու Ասսոցացման պայմանագրով: Այնպիսի տպավորություն է, որ մարդը չի հասկանում, որ Եվրոպացիները պարզ ու մաքսիմալ բաց տեսքով Հայաստանին ասում են «Ախպեր, ոչ մի Ասսոցացման պայմանագիր չի լինելու Հայաստանի հետ. ո՛չ Վիլնյուսյան գագաթնաժողովում, ո՛չ էլ տեսանելի ապագայում»: Բայց արի ու տես, որ Մնացականյանը երևի համարում է, որ ինքը Եվրոպացի գործընկերներից ավելի լավ գիտի ու պնդում է, որ դեռ ամեն ինչ չէ որ վերջացած է, կամ իր խոսքերով ասած. «Դա մի գործընթաց է, որը ժամանակ է պահանջում։ Ես չեմ ուզում ասել, որ Ասոցացման համաձայնագիրն այլեւս չի լինելու։ Ոչ, մենք ձգտում ենք դրան, բայց պետք է աշխատենք, սա իրավական աշխատանք է լինելու, որին ներգրավված են լինելու փորձագետներ։ Մենք փորձելու ենք գտնել փաստաթղթի համապատասխան տարբերաը։ Իհարկե, հնարավոր է ունենանք այն, ինչին ձգտում ենք՝ Ասոցացման համաձայնագիրն այնքանով, որքանով այն համապատասխանում է մեր նպատակներին եւ մեր ներկա իրավիճակին»:
Ինչ որ տեղ Մնացականյանը մեղքս գալիս ա, որովհետև մոտս այնպիսի տպավորություն է, որ նրա ամենանվիրական երազանքները կոտրվեցին՝ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո: Հիշում եմ, դեռ 2010 թվականին էր, եթե չեմ սխալվում, կամ էլ 2011-ին, երբ նա փայլող աչքերով հիացական դեֆերամբներ էր անում ԵՄ-ի ու եվրաինտեգրման հասցեին՝ Արևելյան Գործընկերություն ծրագրի շրջանակներում բաց քննարկումների ժամանակ: Հպարտությունով ասում էր, որ ԱԳՆ պատվիրակությունը այդ պահի դրությամբ արդեն մոտ 40 անգամ մեկնել էր Բրյուսսել, որպեսզի համաձայնեցնի իրենց գործողություններն ու բարեփոխումները՝ ստորագրվելիք Ասսոցացման պայմանագիրը հնարավորինս ավելի ռեալ դրաձնելու համար, բայց ավաղ, ոչ իրենց բանակցածն էր խելքը գլխին մի բան (ինչպես ՌԴ նախագահի խորհրդականն էր նշել, ինչ որ ձկնորսության մասին կոնցեսսիաների մասին էլ հատված կար պայմանագրում, երբ մենք ու ծովային ձկնորսությունը իրար հետ կապ չունեցող բաներ են), ոչ իրենց 40-ից ավել այցերն էին ինչ որ պրոդուկտիվությամբ փայլում (թերևս միակ արգասիքը այն էր, որ մի խումբ չնովնիկներ, պետության հաշվին գուլյատներ էին անում ԵՎրոպաներում ու լուրջ Եվրոպացի ձյաձկեքի հետ ժպտում-մպտում էին բարևելուց), ոչ էլ Մնացականյանի ու այլ արևմտամետ չինովնիկների իղձերը իրականացան...
Հիմա էլ կամ իրենց են հույս տալիս, կամ էլ ասելիք չունեն, էնքան որ ասելու համար ասում են էլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել