1in.am-ը գրում է.
Գերմանիայի մոտ 7.4 մլն քաղաքացի տառապում է քնի խանգարմամբ, ինչը աշխատանքում մշտական գերծանրաբեռնվածության հետևանք է ու առաջին հայացքից ոչ այնքան անվնաս: Այդ երևույթի դեմ պայքարի մեթոդները դատապարտել են Քնագիտության (սոնոլոգիայի) գերմանական ընկերակցության անդամները (DGSM) ամենամյա նիստին, որը տեղի է ունեցել Վիսբադենում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Փորձագետները հետևյալ կերպ են կառուցում տրամաբանական շղթան՝ մարդիկ հոգնում են աշխատավայրում ու դրա հետևանքով վատ են քնում, իսկ հաջորդ օրը, լինելով արդեն սթրեսային վիճակում, ամեն ինչ անում են նորից: Նման կերպ խնդիրները կուտակվում են՝ ինչպես ձնագունդ: Արդյունքում կարող է սկսվել դեպրեսիա, որը վաղուց արդեն անվանում են «գերմանացիների ազգային հիվանդություն»:
«Քնի խախտումը ունի լուրջ հետևանքներ նաև տնտեսության համար»,- նախազգուշացնում է ընկերակցության անդամ Հանս-Գյուտեր Վեեսը:
Նրա խոսքով՝ մարդը, ով քնի հետ խնդիրներ ունի, հաճախ է բացակայում աշխատանքից: Բացասական ազդեցությունը իր վրա հաճախ զգում է փոքր բիզնեսը: