Lurer.com-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է իր ակումբի խաղավիճակին և նշել.
«Մոտիվացիան թիմում բավականին բարձր է: Մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում: Ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի թիմն ուժեղացնի, ստեղծի «մարտական» թիմ: Նախորդ խաղերում թիմի անհաջողությունները պայմանավորված էին մի շարք գործոններով:
Չեմ կարծում, որ մեր անհաջողությունների պատճառը թիմի վատ խաղն է: «Կուբանի» հետ խաղում պետք է 3 միավոր վաստակենք: Համոզված եմ, որ մենք այժմ չենք զբաղեցնում այն տեղը, որին արժանի ենք»,-Բերեզովսկու խոսքերը մեջբերում է soccer.ru-ն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=119014&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել