ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել Բաքվին կատարել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած իր պարտավորություններըPanorama.am-ը գրում է.

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դանիել Բայերը` ԵԱՀԿ Մշտական խորհրդին ուղարկված նամակում կոչ է արել Բաքվին կատարել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած իր պարտավորությունները: Այս մասին տեղեկացնում է «osce.usmission.gov» կայքը:

«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հարգել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության առջև ստանձնած իր պարտավորությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խաղաղ հավաքների անցկացումը, արտահայտվելու և միավորումների ազատությունը, ինչպես նաև զսպվածություն դրսևորել և խուսափել հետընտրական բռնություններից:

Մենք կոչ ենք անում իշխանություններին իրականացնել թափանցիկ, վստահելի հետաքննություն բոլոր զեկուցված ոտնահարումների հարցում և ի կատար ածել ԺՀԻՄԳ-ի կողմից առաջարկվող հանձնարարականները:

Մեզ հատկապես մտահոգում է, որ որոշակիորեն անտեսվում են զեկույցում ընտրությունների վերաբերյալ արձանագրված լուրջ խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել, ինչը բխում է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտվորություններից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել