Aysor.am-ը գրում է.

Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով` ծխելու հետևանքով աշխարհում տարեկան մահանում է 5 միլիոն մարդ, և այս ցուցանիշը աճելու միտում ունի։ Ծխելու հետ կապված խնդիրների պատճառով, Ռուսաստանում ամեն տարի մահանում է մոտ 300 հազար մարդ: Այս թիվն ավելին է, քան ճանապարհատրանսպորտային պատահարներից, թմրամոլությունից և ՁԻԱՀ-ից մահացողների թիվը:

Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման մասին ՄԱԿ-ի գործակալության նոր զեկույցում նշվում է, որ աշխարհի բնակչության գրեթե 95 տոկոսը ծխելը արգելող օրենքով պաշտպանված չէ, ինչի հետևանքով պասիվ ծխելուց յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է 600,000 մարդ։

Ծխելուց հրաժարվելը բավականին դժվար խնդիր է: Հայտնի է, որ նիկոտինը մեծ կախվածություն է առաջացնում:

Խոշոր զարգացած երկրներից մեկում իրականացված սոցիալոգիական հարցումը ցույց տվեց, որ ծխախոտ օգտագործող մարդկանց 2/3-ը սխալմամբ կարծում է, որ ծխելը փոքր վնաս է առաջացնում կամ գրեթե անվնաս է : Նրանցից շատ քչերն են ուզում հրաժարվել ծխելուց կամ երբևէ չեն փորձել դա անել. ցանկացած տարիքում ծխելուց հրաժարվելը կարող է դրական ազդել առողջության վրա:

30-35 տարեկանում ծխելուց հրաժարված մարդիկ ունեն այնքան կյանքի տևողություն, որքան ովքեր երբևէ չեն ծխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել