Emedia.am-ը գրում է.

Եգոր Շերբակովի ընկերուհին խոստովանել է, որ երբեք չի ների ադրբեջանցուն, քանի որ նա իրենից խլել է իր կյանքը:

Ինչպես հայտնում է ntv.ru կայքը` Քսենիա Պոպովան, ում ձեռքերին մահացել էր իր ընկերը` մոսկվայաբնակ երիտասարդ Եգոր Շերբակովը, ասել է, որ չի կարող կանգնել Օրհան Զեյնալովի դիմաց և նրա հետ խոսել սպանությունից:

«Երբեք չեմ ների, նա սպանեց իմ կյանքը»,-ասել է աղջիկը: Քսենիայի խոսքերով` այն խոսակցությունները, թե իր ընկերը պարտքով փող էր վերցրել Զեյնալովից, ուղղակի ծիծաղելի են: Զեյնալովն ինքն իր ցուցմունքի մեջ նշել էր, որ Շերբակովին առաջին անգամ է տեսել:

Մահացած 25-ամյա երիտասարդի ընկերուհին և հարազատները գիտակցում են, որ հավիտենական վրեժը ոչնչի չի հանգեցնի, սակայն նրանք բոլորը սպասում են արդար դատաստանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել