Emedia.am-ը գրում է.
Իլհամ Ալիևն արդեն 3-րդ անգամ վերընտրվում է Ադրբեջանի նախագահ:
Ինչպես հայտնում է Интерфакс-ը` Ալիևեի Ադրբեջանի նախագահ դառնալու փաստը հրապարակել է Ադրբեջանի սահմանադրական դատարանը:
Ինչպես նախօրոք հայտնվել էր` ընտրությունների ավարտից հետո, Ալիևը հավաքել էր ձայների ճնշող մեծամասնությունը` գրեթե 84.5 %: Ընտրություններին մասնակցել է Ադրբեջանի բնակչության72 %-ը` գրեթե 3.72 մլն մարդ:
Ադրբեջանի նախագահ դառնալու համար պայքարում էին նաև ևս 9 թեկնածու` Ադրբեջանական ընդդիմության ղեկավար Ջամիլ Հասանլին, որի օգտին քվեարկել էր բնակչության 5.3 %: Մնացյալ թեկնածուները, միասին վերցրած, հավաքել էին ընդհանուր ընտրաքվեների 3 %:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել