Emedia.am-ը գրում է.

Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալվել են դրամանենգներ, որ կասկածվում են խոշոր չափերի գումարների կեղծարարության մեջ:

Ինչպես հայտնում է Интерфакс-ը, վերջիններս կեղծել են 1000 և 5000 ռուբլիանոցներ:

Խմբավորման բոլոր հինգ անդամներին էլ, այդ թվում նաև նրանց ենթադրյալ պարագլխին, ով հայ է, ոստիկանները կալանքի տակ են վերցրել: Սակայն մոսկովյան ոստիկանությունը կասկածներ ունի, որ նրանց թիվը շատ ավելի մեծ է, սակայն այլ անդամների մասին տեղեկություն ստանալ դեռևս չի հաջողվել:

Դրամանենգություն կազմակերպող այս խմբի ազգությամբ հայ կազմակերպիչը Ռուսաստանի քաղաքացի է և գրանցված է մերձմոսկովյան Չեխով քաղաքում: Ենթադրվում է, որ այս մարդիկ դրամանենգությամբ սկսել են զբաղվել դեռևս 2010 թ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել