Ladynews.am-ը գրում է.

Եւ այսպես՝ ի՞նչ անել, եթե սիրահարվել եք անարժանին.

1. Մի հուսահատվիր: Ամենայն հավանականությամբ՝ սա վերջին անգամն է: Իսկ եթե հաշվի առնենք վերջին շրջանում «անարժանիների» թվի աննախադեպ աճը՝ արժանավոր երիտասարդի սիրահարվելը գործնականում անհնարին է դառնում: Շրջիր աշխատավայրով ու կտեսնես, թե որքան «անարժաններ» կան, ընդ որում՝ մեծամասամբ ամուսնացած: Նրանց կանայք դիմացել են, ուրեմն՝ դու էլ կարող ես:

2. Զանգահարիր ընկերներիդ ու մոտ բարեկամներիդ և մի լավ պախարակիր նրան: Զրուցակիցներիդ կթվա, թե խելքը թռցրել ես և հետո բացարձակ չեն զարմանա, երբ իմանան, որ կապվել ես այդ «անարժանի» հետ: Ավելին, նրանք համոզված կլինեն, որ դուք կատարյալ զույգ եք, և կխրախուսեն ձեր հարաբերությունները:

 

3. Ընկերական կապեր հաստատիր ալկոհոլային ոլորտում աշխատողների հետ: Ամենայն հավանականությամբ դու կսկսես խմել, և կզգացվի լավ խմիչքի ու զեղչերի կարիք:

 

4. Ընկերական կապեր հաստատիր «շտապ օգնությունում» աշխատող որևէ մեկի հետ: Ամենայն հավանականությամբ՝ դու այդ «անարժանի» պատճառով կփորձես վերջ տալ կյանքիդ:

 

5. Քո ազատ միջոցների մեծ մասը ներդրում կատարիր բարեգործության, արվեստի կամ անշարջ գույքի մեջ: Հակառակ դեպքում՝ այն կծախսես այդ «անարժանի» քմահաճույքների բավարարման վրա:

 

6. Ուշադիր եղիր սեքսի ժամանակ. «անարժանները» շատ հեշտ ու արագ են բազմանում:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել