A1plus.am-ը գրում է.

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին և շնորհավորեց նշանակման կապակցությամբ:

Արտգործնախարարի խոսքերով դրվատանքի է արժանի կազմակերպության Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող մարդասիրական օժանդակությունը, մասնավորապես՝ անհետ կորածների որոնման և ռազմագերիների վերադարձի հարցերում։ Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը հատուկ նշեց Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի ազատ արձակմանն ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը:
Արտգործնախարարը պատրաստակամություն հայտնեց շարունակել Հայաստանի ակտիվ փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ:

ՀՀ ԱԳՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել