Aravot.am-ը գրում է.
«Վերջին Մաղիկյանը» ռուսական սերիալում նկարահանվող Հրանտ Թոխատյանը «Կոմսոմոլսկայա Պռավդա» թերթին տված հարցազրույցում պատմել է, որ մի փոքր վախ ուներ այդ ֆիլմում նկարահանվելուց առաջ: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով: -Հրանտ, դուք նկարահանվում եք բազմազգ ընտանիքի մասին պատմող կատակերգական բարի ֆիլմում: Սակայն սա ամենահարմար պահը չէ: Ներգաղթյալները թեման հասարակության համար նուրբ է: Դուք չէի՞ք վախենում, որ վերջին շրջանում դառնացած մարդիկ ձեզ կարող են սխալ հասկանալ»: -Իհարկե, մի փոքր վախ կար: Բայց ես կարծում եմ, որ հենց հիմա է պետք իրար կողք ապրող տարբեր ազգությունների մասին ֆիլմ նկարահանել, և թե ինչպես են սիրահարվում ու ընտանիք կազմում: Աշխարհն ավելի բաց է դարձել, ու չկա հետ ճանապարհ: Հիմա ամեն ինչ գնում է նրան, որ կամաց-կամաց ջնջվում են սահմանները: Մարդիկ կգնան սովորելու, աշխատելու, ճանապարհորդելու, աշխարհը տեսնելու, և, իհարկե, ավելի շատ խառնամուսնություններ կլինեն: Ու լրիվ այլ սերունդ կմեծանա, նրանց մտածելակերպն այլ կլինի՝ վերազգային»: -Սերիալում դուք բռնակալ ամուսնու դեր եք խաղում: Կյանքում էլ եք նախընտրո՞ւմ այդ ձևը: -Մեզ մոտ դեմոկրատիա է, որովհետև ես միշտ եմ դա տեսել մեր ընտանիքում: Ե՛վ պապս էր նախընտրում դեմոկրատական ղեկավարումը, և՛, առավելևս, հայրս: Այդուհանդերձ տան կերակրողն, անպայման, պետք է լինի տղամարդը: Սակայն ընտանիքի գլուխը տան աշխատանքները միշտ բաժանել է կնոջ հետ: Կարելի է և՛ ամանները լվանալ, և՛ արդուկ անել, ինչո՞ւ ոչ: Ես ինքս մեծ հաճույքով անում եմ: - Ինչո՞վ կբացատրեք հայկական հումորի բարձր որակը: ՈւՀԱ-ի (КВН) հայկական խմբերը երկար տարիներ է առաջատար դիրքերն են զբաղեցնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ