Այսօր ամբողջ օրը սաղ համացանցում լրատվամիջոցներին են քարկոծում Սյուզի Մելիքյանի հարսանիքի մանրամասները հրապարակելու համար, բանից պարզվում է մարդկանց դա հետաքրքիր չի, բայց ի՞նչու այդքան ագրեսիվ և ի՞նչու նույն հարսանիքի հետ կապված նյութը ունի մինիմում 5000 դիտում:Հարց է առաջանում, Իսկ ինչ-որ մեկը ստիպու՞մ է Ձեզ դա կարդալ:Ամեն կայքում օրեկան մոտ 50 նոր նյութ է տեղադրվում, մի կարդացեք, ուրիշ նյութ բացեք.... դուք բացում եք , լրատվականները տեսնում են հետաքրքրություն և սկսում են մանրամասները ներկայացնել.... պարզ և հասարակ մեխանիզմ:
Հ.Գ. Անկախ նրանից լավ է երգում թե վատ, հարսանիքը դա հոլովակ կամ երգ չի, ևս մեկ Հայ Ընտանիք ստեղծվեց, որոնց պետք է բարի բախտ մաղթել: Բարի լինենք և կամեցող... Ցանկանում եմ բոլոր ընտանիքներում սիրո լույսը միշտ վառ լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել