
Անհրաժեշտ է`
1 կգ ալյուր
200 գրամ հալած կարագ
100 գրամ շաքարավազ
50 գրամ տաք ջուր
Պատրաստման եղանակը`
Տնական հալվա կարելի է պատրաստել երկու եղանակով.
1. Ալյուրը լցնել խորը կաթսայի մեջ, ավելացնել հալած կարագը և անընդհատ խառնելով տապակել, ավելացնել շաքարի սիրոպ և շարունակել խառնել այնքան, մինչև զանգվածը դառնա միասեռ: Հալվան տեղադրել ափսեի մեջ, հավասարացնել և կտրատել խորանարդներով:
2. Ալյուրը տապակել մինչև մուգ-շագանակագույն դառնա, անընդհատ խառնելով, ավելացնել հալած կարագ և տապակել ևս 5-8 րոպե: Հետագա քայլերը կրկնում ենք այնպես, ինչպես առաջին եղանակի դեպքում:
Հայկական հալվայի պատրաստման ևս մեկ եղանակ կա: Դրա համար մեզ անհրաժեշտ է`
1 կգ ալյուր
20 սպիտակուց
10 դեղնուց
600 գրամ մեղր
200 գրամ շաքարավազ
կարագ
Պատրաստման եղանակը`
Սպիտակուցները հարել շաքարավազի հետ, իսկ դեղնուցները պարզապես խառնել շաքարավազի հետ: Զանգվածները միացնել, ավելացնել ալյուրը և լավ խառնել 20-25 րոպե: Ստացված զանգվածը մաս առ մաս դնել սեղանի վրա, գրտնակել բարակ շերտով, կտրատել լապշայի տեսքով, ցանել այլուր և տապակել եռման կարագի մեջ, ապա դնել ցանցի վրա, որպեսզի կարագը հոսի: Զանգվածը դնել եռացող մեղրի սիրոպի մեջ, հանել և կտրատել խորանարդներով: