Շարունակվում է «Սյուզի Մելիքյան» ինտերնետային սերիալը բոլոր կայքերի եթերում: Տեսնե՞ս մենք բախտ կունենանք տեսնելու նրանց առաջին և հաջորդող գիշերների, հղիության և առաջին էխոգրաֆիայի, ծննդաբերության և հետծննդյան շրջանի վերականգնողական, զուգարան այցելելու և լողանալու էքսկլյուզիվ լուսանկարները:
Ամոթ է հարգելի լրագրողներ և կայքերի խմբագիրներ:Այս ինքնահավան, գոռոզ ու հարուստի բալա աղջկա մասին նյութեր տեղադրելուց առաջ Ձեզ հաշիվ տալի՞ս եք, թե ո՞վ է նա ընդհանրապես: Ունի ընդամենը մի քանի խղճուկ երգեր,պապայի փողերով նկարահանված և իր շորերի հավաքածուն ցույց տվող տեսահոլովակներ, կատվի մլավոց հիշեցնող և ճնճղուկի նման ծլվացող ձայն, ոչ մի ավանդ հայկական երգարվեստում,մի քանի ծանոթով կամ փողով ձեռք բերված սուտի մրցանակներ:Նորից եմ ասում` ԱՄՈԹ է,վերջ տվեք,մեր երկրում կան վաստակ ունեցող արվեստագետներ, որոնց մասին ալարում եք մի հոդված անգամ գրեք: