Տեսնե՞ս մենք բախտ կունենանք տեսնել Սյուզի Մելիքյանի առաջին և հաջորդող գիշերների էքսկլյուզիվ ֆոտոշարքերը


14:55 , 18 հոկտեմբեր, 2013

Շարունակվում  է  «Սյուզի  Մելիքյան» ինտերնետային  սերիալը  բոլոր  կայքերի  եթերում: Տեսնե՞ս  մենք  բախտ  կունենանք  տեսնելու  նրանց  առաջին  և  հաջորդող  գիշերների, հղիության  և  առաջին  էխոգրաֆիայի, ծննդաբերության  և  հետծննդյան  շրջանի  վերականգնողական, զուգարան  այցելելու  և  լողանալու    էքսկլյուզիվ    լուսանկարները:

Ամոթ  է  հարգելի  լրագրողներ  և  կայքերի  խմբագիրներ:Այս  ինքնահավան, գոռոզ  ու  հարուստի  բալա  աղջկա  մասին  նյութեր  տեղադրելուց  առաջ  Ձեզ  հաշիվ  տալի՞ս  եք, թե  ո՞վ  է  նա  ընդհանրապես: Ունի  ընդամենը  մի  քանի  խղճուկ  երգեր,պապայի  փողերով  նկարահանված  և  իր  շորերի  հավաքածուն  ցույց  տվող  տեսահոլովակներ,  կատվի  մլավոց  հիշեցնող  և  ճնճղուկի  նման  ծլվացող    ձայն, ոչ  մի  ավանդ  հայկական  երգարվեստում,մի  քանի  ծանոթով  կամ  փողով  ձեռք  բերված  սուտի  մրցանակներ:Նորից  եմ  ասում`  ԱՄՈԹ  է,վերջ  տվեք,մեր  երկրում  կան  վաստակ  ունեցող  արվեստագետներ, որոնց  մասին  ալարում  եք  մի  հոդված  անգամ  գրեք: