Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի Սփյուռքի հարցերով միջազգային կենտրոնի ղեկավար Իսմայիլ Աղաևը հայտարարել է, որ Մոսկվայի Բիրյուլևո շրջանում 25-ամյա ռուս երիտասարդի սպանության համար կասկածվող Օրհան Զեյնալովը «Բեն Լադենը չէ և որ Ռուսաստանի կառավարությունը պետք է պատասխան տա իրենց քաղաքացու նկատմամբ ապօրինի գործողություններ իրականացնելու համար»։
Ինչպես հայտնում է Haqqin.az կայքը, իշխանամետ կազմակերպության ղեկավարը նաև նշել է, որ «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ սփյուռքը ներկայացնող ադրբեջանական կազմակերպությունները եվրոպական երկրներում, Թուրքիայում ու այլ պետություններում հակառուսական արշավ են սկսում»։
Ի դեպ, այսօր Բաքվում ռուսական դեսպանատան շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ժամանակ կազմակերպության անդամները լրագրողներին են տվել մի տեքստ, որում քննադատվում է Զեյնալովի նկատմամբ ռուս ուժայինների կողմից դրսևորված ոչ մարդկային վերաբերմունքը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ