1in.am-ը գրում է.
Թաիլանդի ոստիկանությունը վնասազերծել է վարձու մարդասպանի, որը հանցագործություններ է կատարել մի քանի տասնյակ տարիներ: Այդ ժամանակվա ընթացքում նրա զոհն է դարձել ավելի քան 70 մարդ:
Պատվերով բազմաթիվ սպանություններ կատարելու համար է կասկածվում 63-ամյա Չոմ Իմեկոն: Նա հայտնաբերվել է Թաիլանդի հյուսիս-արևելքում, հայտնում է The Bangkok Post-ը:
Իմեկոյի նկատմամբ հետախուզունմ էր հայտարարվել դեռ 2006-ից:
Ընդ որում՝ նա ամենահետախուզվող հանցագործների շարքում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Չոմն արդեն խոստովանել է ավելի քան 70 սպանություն կատարելը: Սակայն նա իր մեղքը միայն մասնակի է ընդունել:
Նա պնդում է, որ իր բոլոր զոհերը վատ մարդիկ են եղել և հիմնականում թմրավաճառներ:
Մարդկային կյանքը մարդասպանը գնահատել է 130-2700 դոլար, հայտնում է RIA Novosti-ն: