Հոգնել եմ խելոք ու սուր ճառերից,
Սիրտ եմ ցանկանում՝ իմ սրտի նման,
Եվ էս աշունն էլ չեկած հոգնեցրեց,
Ամռանից հետո ցուրտ է մի տեսակ:
Որտե՞ղ կանգնեցիր սավառնող գնացք,
Ինչո՞ւ ես իջա ցուրտ կայարանում,
Ցավում է հոգիս,դու նորից չես գա,
Ասում են՝ վաղուց էլ չես սավառնում:
Ու ես մենակ եմ էտ կայարանում,
Շղթայակապ են ոտքերս ավաղ,
Ձմեռն է գալիս բուք-բորան անում.
Մի ծածկոց տվեք՝ ես էլ տաքանամ:
Հոգնել եմ խելոք ու սուր ճառերից,
Ձեր տաք խոսքերից սառույց եմ կտրել,
Ասում են՝ վաղուց էլ չես սավառնում,
Հեռավոր գնացք,որտե՞ղ ես,որտե՜ղ:
Նյութի աղբյուր՝ http://writerklak.blogspot.com/2013/10/blog-post_17.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել