Դագաղը հայտնաբերվել էր Չժենչժոու շրջանում շինարարությունների ժամանակ:  Երբ ժամանեցին հնեաբանները, նրանք բացեցին երեք դագաղները, որոնցից երկուսում կմախքներ գտան, իսկ երրորդում՝ չքայքայված մարմին: Այն այնպիսի տեսք ուներ, կարծես թե մարդը մի քանի օր առաջ էր մահացել: Հրաշք… Ըստ գիտանականների մարմինը մոտ 300 տարեկան է:  

Սակայն, դագաղից հանված մարմինը գիտնականների աչքերի առջև սկսեց փոխվել: Մի քանի ժամից մաշկը սևացավ: Տհաճ հոտ առաջացավ, որը մինչև այդ չկար: Նախնական տեղեկություններով, մահացածը բարձրաստիճան պաշտոնյա էր: Ներկայումս մարմինը գտնվում է համալսարանում հետագա ուսումնասիրությունների համար:  


Գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչպես է մարմինը կարողացել 300 տարի այսքան լավ պահպանվել: Նրանք պնդում են, որ Չինաստանում ընդունված չէր մահացածների մումիֆիկացումը: Դագաղի մեջ գտնված մարմինը շատ ավելի լավ վիճակում է գտնվում, քան եգիպտական մումիաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել