«Սառցե մարդը»՝ Էցին կամ Օցին, նախնադարյան մարդու սառցե մումիան է, որը հայտնաբերվել է 1991թ.-ին Տիրոլյան Ալպերում՝ Էցտալ հովտում, 3.200 մետր բարձրության վրա: Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ մումիան 5300 տարեկան է:

«Սառցե մարդու» ձեռքը

Հոլանդացի նկարիչներ Ադրիեն և Ալֆոնս Քեննիսները օգտագործել են «սառցե մարդու» կմախքի 3-D սկանավորման արդյունքները, որպեսզի ստեղծեն նրա իրական չափսերի կրկնօրինակը: Գիտնականները սկզբից կարծում էին, որ Օտցիի աչքերը կապույտ են, սակայն վերջին ԴՆԹ-ի արդյուքները փաստում են, որ դրանք շագանակագույն են եղել:

«Սառցե մարդու» կոշիկը

Այն բանից հետո, երբ մումիային բերեցին լաբորատորիա, գիտնականները տեղադրեցին մարմինը հատուկ սենյակում և բարձրացրեցին ջերմաստիճանը մինչև 64 աստիճանի ըստ Ֆարենհայտի, որպեսզի կարողանային հալեցնել մումիան: 9 ժամ հալեցնելուց հետո մումիային վերադարձրեցին սկզբնական՝ 21 աստիճանի, և տեղադրեցին ապակե սարկոֆագի մեջ: Հետազոտություններն անցկացվել են Հարավային Տիրոլի հնագիտություն թանգարանում, Իտալիա:

Կարմիր սլաքը ցույց է տալիս այն վայրը, որտեղ գտնվել է Էցին երկու գերմանացի զբոսաշրջիկների կողմից 1991թ.-ին: Էցիի հետ հայտնաբերվել են նաև քարե զենքեր և ուրիշ արտեֆակտներ, որոնք ամենայն հավանականությամբ պատկանում են նեոլիթի դարաշրջանին:


Մումիայի ծունկի մասում երևում է խաչի տեսքով դաջվածքը: Գիտնականները կարծում են, որ դա հոդաբորբը բուժելու յուրօրինակ ձևեից էր:

Մումիայի ոտքերի մոտ գտնվել էր դանակ և կոշիկներ, ինչպես նաև պղնձե կացին, երկու նետեր և պարան:

Բժիշկ Էդվարդ Էգարթեր Վիլը կոլեգաների հետ էնդոսկոպի միջոցով ուսումնասիրում են նետի ծայրը, որը մնացել էր մումիայի ուսի մեջ: Նետը վնասել էր երակը, ինչն էլ ուժեղ արյունահոսության պատճառ էր դարձել:

«Սառցե մարդու» ուսի ռենտգենային լուսանկարը

Գիտնականները 9 ժամ ուսումնասիրել են մումիային՝ փորձելով պարզել նրա մասին որքան հնարավոր է շատ տեղեկություններ և մահվան պատճառը:

«Սառցե մարդու» ստամոքսի քարացած պարունակությունը

Նեյրովիրաբույժները կարծում են, որ մահից որոշ ժամանակ առաջ «սառցե մարդը» գլխի վնասվածք էր ստացել:

Ենթադրաբար սրանք վիրակապեր են, որոնք օգտագործվել են արյունահոսությունը կանգնեցնելու համար:

«Սառցե մարդու» դանակները

Սուր ծայրով կացինը վկայում է այն բանի մասին, որ «սառցե մարդը» իր ցեղում բարձր դիրք էր գրավում:

Երկու նետեր, որոնք օգտագործվել են որսի և ինքնապաշտպանության համար:

Թխկու տերևը գիտնականների կարծիքով պոկվել է ծառից ուշ գարնանը:

Կոշիկը կազմված է խոտերից, եղնիկի կաշվից և արջի մորթուց:

Բժիշկ Էդվարդ Էգարթեր Վիլը ծածկում է մումիան հատուկ նյութով նախքան նրան սարկոֆագի մեջ ետ դնելը:

Սենյակում պահպանվում է 21 աստիճանն ըստ Ֆարենհայտի և 98.5% խոնավություն:

Գիտնականների կարծիքով մահվան պահին մումիան կարող էր մոտ 40 տարեկան լինել:




