Tert.am-ը գրում է.

Ավստրալացի բուժքույր Բրոնի Վերը մի քանի տարի շարունակ աշխատանքի բերումով հոգ է տարել հիվանդների մասին՝ նրանց կյանքի վերջին 12 շաբաթներին: Եվ գրի է առել մահվան մահճում նրանց խոհերը՝ ինչի համար են զղջում մահից առաջ: Եվ դա ամենևին էլ քիչ սեքսը կամ այդպես էլ ցատկաճոպանով չցատկելը չի եղել:

Inosmi.ru-ի փոխանցմամբ՝ հատկապես տղամարդիկ զղջում են կյանքում շատ աշխատելու համար: Իսկ մնացած զղջումները կարելի է բաժանել կատեգորիաների՝ բուժքրոջ դիտարկումներով:

Ըստ այդմ՝ 

1. Ափսոս, որ քաջությունս չհերիքեց՝ ինքս ինձ հավատարիմ մնալ, և չապրել այնպես, ինչպես ինձնից ակնկալում էին ուրիշները: 

«Մարդկանց մեծ մասը կյանքի ընթացքում չի կարողացել իրականացնել իր մտահղացումների գոնե կեսը, և միայն մահվան մահճում է հասկացել, որ դա իրենց իսկ ընտրության արդյունքն է: Առողջությունն այնպիսի ազատություն է տալիս, որի մասին քչերն են մտածում մինչ այն պահը, երբ հանկարծ առողջությունը կորչում է»:

2. Ափսոս, որ չափազանց շատ եմ աշխատել:

«Ես սա լսել եմ գրեթե բոլոր տղամարդկանցից, որոնց մասին հոգ էի տանում: Նրանք զղջում էին, որ բաց են թողել իրենց երեխաների երիտասարդությունը և ոչ բավարար ժամանակ հատկացրել իրենց կանանց: Նրանք իսկապես զղջում էին, որ իրենց կյանքի մեծ մասն անց են կացրել աշխատելով»:

3. Ափսոս, որ քաջությունս չհերիքեց բացեիբաց արտահայտել զգացմունքներս: 

«Շատ մարդիկ ճնշել են իրենց զգացմունքները, որպեսզի անդորր պահպանեն շրջապատի հետ հարաբերություններում: Նրանցից շատերը դրա հետևանքով հիվանդություններ են ձեռք բերել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել