Լուսանկարում Դեւիդ Իգնատիուսն էLragir.am-ը գրում է.

Ամերիկյան The Washington Post թերթի հանրահայտ սյունակագիր Դեւիդ Իգնատիուսը գրում է, որ անցյալ տարի Թուրքիայի կառավարությունն Իրանի ղեկավարության է փոխանցել 10 իրանցիների տվյալներ, ովքեր աշխատել են իսրայելական Մոսադի գործակալների հետ եւ նրանց հետ հանդիպել Թուրքիայի տարածքում:

Արտահոսքի մասին տեղեկությունը գլխավոր պատճառներից մեկն էր այն բանի, որ Իսրայելի վարչապետը հրաժարվել է ներողություն խնդրել թուրքական կողմից 2010 թվականին Գազայում տեղի ունեցած միջադեպի համար, երբ իսրայելական հատուկ ջոկատայինները գրավեցին թուրքական Մավի Մարմարա նավը, որն ուղեւորվում էր Գազա:

Իգնատիուսի խոսքով, արտահոսքի պատճառով իսրայելական հատուկ ծառայությունների կրած վնասը հսկայական է: Իսրայելցիների մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը, ում նրանք հեգնանքով անվանում են Անկարայում Իրանի հետախուզության նախարարության բաժնի վարիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել