Tert.am-ը գրում է.
«Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ–ի տնօրեն, 1992-1995 թ-ին «Հայարդշին» պետական ձեռնարկության փոխնախագահ Սուրեն Գևորգյանը գտնում է, որ Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի համալիր վերամշակման նոր արտադրատեսակները շատ մրցունակ կլինեն միջազգային ասպարեզներում և կարող են դառնալ Հայաստանի այցեքարտը:
«Ես այսօր հայտարարում եմ, որպես մասնագետ, որ Հայաստանն ունի այցեքարտ աշխարհին ներկայանալու, դա ոչ մետաղական հանքանյութերի վերամշակումն է»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Վերջինիս վստահեցմամբ՝ Հայաստանն ունի պեռլիտի մեծ պաշարներ, և հրաբխային ապարների պաշարները ամենաշատն են Հայաստանում: Պեռլիտից ստացվում է ջերմամեկուսիչ նյութեր, ինչն այսօր արտադրում է ԱՄՆ-ն, Գերմանիան, իսկ Հայաստանը պաշարներ ունենալով հանդերձ չի զբաղվում այդ արտադրությամբ:
«Ահա՛ երկրի պոտենցիալը, սա պոտենցիալներից մեկն է: Ամերիկյան մի ընկերություն աշխարհի 33 երկրների տարեկան 6 մլրդ դոլարի վաճառում է այդ նյութերը, և դրանից ստացված շահութաբերությունը ԱՄՆ-ում ավելի մեծ է, քան մետաղականներինը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի տնտեսությունը, որպեսզի կայանա, պետք է զբաղվի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակմամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ