«Europeanvoice». ԵԽ անդամները պետք է բացատրություն տան, թե ինչու են Ադրբեջան այցելելPanorama.am-ը գրում է.

«Եվրախորհրդարանի անդամները պետք է բացատրություն տան, թե ինչու են Ադրբեջան այցելել»,-այս մասին գրում է «Europeanvoice» պարբերականը:

«Եվրախորհրդարանի անդամների` Ադրբեջանի նախագահական ընտրություններում որպես դիտորդ հանդես գալն ունի երկու հնարավոր բացատրություն` կամ հիմարություն են արել, կամ էլ կաշառված են եղել: Միգուցե եղե՞լ են Եվրախորհրդարանի մեծահոգի անդամներ, ովքեր իրենք են վճարել իրենց ճամփորդության համար:

Բայց մենք դեռ պետք է բացահայտենք այդ հազվագյուտ մարդկային տեսակին և մենք դեռևս սպասում ենք նրանց զեկույցին: Փոխարենը մենք տպագրում ենք այն անդամների ցուցակը, ովքեր կարծես «թաղված են» նախընտրական զբոսաշրջության մեջ: Նրանց համար, ընտրություները կարծես պատրվակ է ինչ-որ մի տեղ գնալ և մնալ ուրիշի հաշվին ճոխ հյուրանոցում:

Ծիծաղելի է, Ադրբեջանի վարչակազմը աղքատ գրառումը ունի մարդու իրավունքների հարգման ու ժողովրդավարության հարցում: Այո, սա մի երկիր է , որտեղ նավթից եկող մեծ եկամուտներ կան, սակայն դա չի նշանակում, որ Եվրախորհրդարանի անադմները «պետք է դավաճանեն ընտրությունների արժեքը` էժանացնեն այն:

Իվո Վաջգլ (Սլովենիա), Ալեքսանդր Թեյն (Գերմանիա) և Հաննու Թաքքուլա (Ֆինլանդիա), բոլորն էլ լիբերալ ALDE խմբից են` Գերմանիայի ասոցիացիայի տրամադրած` գերմանա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համայնքի գումարներով են ճանապարհորդել` սա քողարկված մի կազմակերպություն է, որն աշխատում է Ադրբեջանի պետական շահերի համար:

Արդյո՞ք այս անմեղներն անկեղծորեն հավատում էին, որ իրենց ներկայությունը ընտրություններում չի կարող օգտագործվել որևէ կերպ նախագահ Իլհամ Ալիևի և նրա կողմնակիցների կողմից: Զզվելի հաշվետվությունը տկար վկայությունն է առ այն որ այս անդամները անկախ չեն եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել