1in.am-ը գրում է.

Հնդկաստանի Մումբայ քաղաքում պատրաստել են աշխարհում ամենամեծ գովազդային պաստառը բոլիվուդյան նոր մարտաֆիլմի՝ «Բոս»-ի (Boss) համար:

Ցուցապաստառն ունի մոտ 55 մ լայնություն ու 59 մետր երկարություն, հայտնում է ITAR-TASS-ը: 

Ցուցապաստառը ներկայացվել է գլխավոր հերոսին մարմնավորող դերասան Ակշայա Կումարի և Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների ներկայությամբ, որոնք գրանցել են դրա հստակ չափերը և համաշխարհային ռեկորդը: 

«Բոս» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Հնդկաստանում հոկտեմբերի 16-ին: Ֆիլմում նկարահանվել է նաև դերասան Միթխուն Չակրաբորտին, որը հայտնի է «Դիսկո պարողը» ֆիլմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել