Յուրաքանչյուր ապրանքի վրա մենք տեսնում ենք արտադրող ընկերության ապրանքանիշը: Մենք արդեն այնքան ենք սովորել նրանց տեսքին, որ չենք մտածում լոգոների իմաստի մասին: Իսկ լուրջ ընկերությունների ապրանքանիշների ստեղծման համար երբեմն տարիներ են պահանջվում և միլիոնավոր դոլարներ: Շատ հաճախ հասարակ նկարում կա թաքնված իմաստ:

Логотипы компаний и их скрытый смысл

 «Fedex» ընկերության ապրանքանիշը տեսքից բավականին հասարակ է: Թվում է , թե ոչ մի արտասովոր բան չկա: Բայց ավելի ուշադիր նայեք և կտեսնեք, որ «Е» և «Х» տառերը սլաք են կազմում: Շատ քչերն են դրան ուշադրություն դարձնում, սակայն ենթագիտակցորեն այն շատ արդյունավետ է աշխատում և մարդկանց մոտ ընկերության հանդեպ վստահության զգացողություն է առաջացնում:

Логотипы компаний и их скрытый смысл

Շատերը կարծում են, որ «Mcdonalds» արագ սննդի ցանցի ապրանքանիշի համար ուղղակի ընտրել են առաջին «М» տառը, մեծացրել են և ոսկեգույն ներկել: Դա միայն մասնակիորեն է ճիշտ: Այս խորհրդանիշը հոգեբանական ասպեկտ ունի: Ըստ Ֆրեյդի, «М» տառի ձևն ասոցացվում է կերակրող մոր կրծքի հետ:

Логотипы компаний и их скрытый смысл

Լոնդոնի թանգարանում կարելի է ծանոթանալ քաղաքի ստեղծման մասին տեղեկությունների հետ՝ սկսած հին ժամանակներից մինչև մեր օրեր: Հենց այդ պատճառով նրանք ընտրել են համապատասխան խորհրդանիշ: Յուրաքանչյուր շերտը դա քաղաքի աշխարհագրական սահմաններն են տարբեր ժամանակահատվածներում: Իսկ վառ գույների ընտրությունը պայմանավորված է երիտասարդներին գրավելու հանգամանքով:   

Логотипы компаний и их скрытый смысл

«Adidas» սպորտային խանութների ցանցի անվանումը առաջացել է դրանց հիմնադրի՝ Ադոլֆ Դասսլերից:  Ապրանքանիշը բազմաթիվ անգամներ փոփոխվել է, սակայն միշտ ներառել է երեք գծերը: Ներկայիս ապրանքանիշի իմաստն այն է, որ այդ երեք գծերը խորհրդանշում են փորձությունները, որոնք պետք է հաղթահարի յուրաքանչյուր մարզիկը:  

Логотипы компаний и их скрытый смысл

1800թ.-ին երկու ընկերությունների միավորման արդյունքում առաջացավ «Mitsubishi» ընկերությունը:  «Mitsubishi»-ի ապրանքանիշը ստեղծվեց նախորդների հիման վրա՝ կաղնու երեք տերև և երեք ադամանդներ: Բացի այդ «Mitsubishi»-ին թարգմանաբար նշանակում է «Երեք ադամանդներ»: Ապրանքանիշի կարմիր գույնը խորհրդանշում է ընկերության հուսալիությունը և արտադրանքի բաձր որակը:

Логотипы компаний и их скрытый смысл

 «Google»-ի ապրանքանիշը կազմված է միայն գույնզգույն տառերից: Դիզայներների գլխավոր նպատակն էր ստեղծել հասարակ լոգո առանց որևէ ավելորդությունների, որպեսզի ցուցադրեն, որ  «Google»-ը դինամիկ զարգացող ընկերություն է:

Логотипы компаний и их скрытый смысл

Animal Planet-ի լոգոն ստեղծվել է 2008թ.-ին: Դիզայներներն օգտագործել են հիմնականում կանաչ գույնը և շրջել են մի տառը, բայց դա հատուկ է արվել: Այն խորհրդանշում է ջունգլիները և նախնադարյան բնազդները և նախատեսված է տարբեր թիրախային լսարանների համար:  

Логотипы компаний и их скрытый смысл

Շատերը գիտեն են, որ NBC լոգոն դա սիրամարգի բացված պոչն է: Իսկ ինչպե՞ս է այն առաջացել: Այն ժամանակ, երբ անցկացվում էր դիզայներական նախագծումը, NBC –ը պատկանում էր Radio Corporation of America (RCA) ընկերությանը և այդ տարիների դեռ նոր էր կարգավորվել գունավոր հեռուստացույցների արտադրությունը: Լոգոն պետք է հաղորդեր նոր սերունդի հեռուստացույցների բոլոր առավելությունները: Թիթեռի և ծիածանի տեսքով բոլոր լոգոները մերժվեցին և վերջ ի վերջո ընտրվեց սիրամարգի բացված պոչը:  

Логотипы компаний и их скрытый смысл

Amazon կայքի լոգոն շատ հասարակ է: Այն ունի թաքնված իմաստ: Ծիրանագույն սլաքը խորհրդանշում է կայքի միջոցով գնումներ կատարած երջանիկ գնորդների ժպիտը: Բացի այդ, ուշադրություն դարձրեք «А» և «Z» տառերին: Դա խորհրդանշում է, որ կայքում հնարավոր է գտնել ամեն ինչ:

Логотипы компаний и их скрытый смысл

Pepsi ընկերությանը ապրանքանիշը բազմաթիվ անգամներ փոփոխության է ենթարկվել: Ներկայումս այն շրջանի տեսք ունի և բաղկացած է երկու տարբեր գույների մասնիկներից: Գույներն ընտրվել են ամերիկյան դրոշի գույների համաձայն: Լոգոն ստեղծած ընկերության 27 էջանոց հաշվետվության համաձայն, այն կապված է Պյութագորասի թեորեմի, Երկրի մագնիսային դաշտերի, հարաբերականության թեորիայի և այլնի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել