1in.am-ը գրում է.
Հայտնի են դարձել հոլիվուդյան ամենասիրված զույգի հարսանիքի մանրամասները: Չնայած միմյանց հանդեպ ունեցած սիրուն՝ զույգն ամուսնական 101 էջանոց պայմանագիր է ստորագրել:
Ինչպես տեղեկացնում է Grazia բրիտանական տաբլոիդը, պայմանագրի գումարը 320 միլիոն դոլար է կազմում: Այդ փաստաթղթի համաձայն՝ եթե զույգը որոշի ամուսնալուծվել, 176 միլիոնը Բրեդին կանցնի, իսկ 144-ը՝ Ջոլիին:
«Ջոլին միշտ էլ ամուսնական պայմանագրին դեմ է եղել, սակայն Փիթը համոզել է նրան, որ այն անհրաժեշտ է»,- նշել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:
«Թե Բրեդը, և թե Անջելինան նախկինում ամուսնացած են եղել: Հաշվի առնելով իրենց ճանաչվածությունը՝ նրանք որոշել են իրենց ապահովագրել բաժանման դեպքում հնարավոր անակնկալներից: Նրանք չեն ցանկանում, որպեսզի իրենց երեխաները տուժեն»,- նշել է հրատարակչության աղբյուրը:
Ինչպես գրում է ամերիկյան Entertaiment պորտալը, զույգի ընկերներից մեկն ասել է, որ հարսանիքն ամեն դեպքում Հավայան կղզիներում կկայանա, այնուհետև մեկ այլ արարողություն էլ կլինի՝ Ծննդյան տոներից առաջ Փիթն ու Ջոլին բոլոր ընկերներին կհրավիրեն իրենց ֆրանսիական Chateau Miraval առանձնատուն: