Yerevannews.am-ը գրում է.

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել ընտանեկան բռնության դեպքի առիթով հարուցված քրեական գործ: Այս մասին  տեղեկանում ենք datalex դատական տեղեկատավական համակարգից: Հ. Հովհաննիսյանը մեղադրվում է նրանում, որ 2013թ. հունիսի 18-ին ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Տիչինա 1-ին նրբանցքի 2-րդ հասցեի տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելով նախկին կնոջ՝ Ա. Գրիգորյանի հետ՝ ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին և չպարզված գործիքով այրել վերջինիս ձախ դաստակը՝ պատճառելով առողջության թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով: Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել