1in.am-ը գրում է.

Սյուզան Ռեյնոլդսը պնդում է, որ իր ամուր առողջության և հիանալի արտաքին տեսքի համար պարտական է հումակերությանը: Աղջիկը պնդում է, որ 29 տարեկան հասակում ինքը 16 տարեկանի տեսք ունի: 

Սյուզանը ոչինչ չի ուտում, բացի հում մրգերից, բանջարեղենից, ընդեղենից, ընկուզեղենից, հատիկավորներից: Նա երբեք այնպիսի սնունդ չի ուտում, որի ջերմաստիճանը սենյակայինից բարձր լինի: 

Սյուզանն ասում է, որ ինքը միշտ առողջ չի եղել և ուսանողական տարիներին կերել է, ինչ պատահի: Ամենից շատ աղջիկը բուտերբրոդներ է սիրել, որոնց հետ թունդ ալկոհոլային խմիչքներ է օգտագործել: 

Սակայն 21 տարեկանում Հնդկաստան այցելելով՝ նա հետաքրքրվել է յոգայով: Վերադառնալով տուն՝ Սյուզանը որոշել է բուսակեր և յոգայի ուսուցիչ դառնալ, իսկ հետագայում էլ տեղեկացել է հումակերության մասին, պատմել է նա Mirror Online-ին: 

Նա ասել է, որ արդեն մեկ օր անց ինքը զգացել է տարբերությունը, և խոստովանել է, որ յոթ տարի տաք ուտեստներ չի կերել: 

«Այս սննդակարգն ինձ մտքի պարզություն է տալիս, էներգիա և առողջություն է հաղորդում: Շատերն են խոսում իմ մաշկի թարմության և երիտասարդության մասին: Մարդիկ ասում են, որ ես լավ տեսք ունեմ իմ տարիքի համար: Ես հավասարակշռված եմ ու երջանիկ»,- ասում է Սյուզանը: 

Աղջիկը հումակերության է սովորեցրել նաև իր մորը, ով, նրա խոսքերով՝ սննդակարգի փոփոխությունից հետո կարողացել է բուժվել շաքարախտից:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել