Lurer.com-ը գրում է.

Հոկտեմբերի 16-ին` ժամը 16:31-ին, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջից մի երիտասարդ փորձում է ցած նետվել:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ հրշեջ ջոկատը, որոնք կանչի վայր են հասել ժամը 16:38-ին:

Հասնելով դեպքի վայր՝ փրկարարները տեսել են, որ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն իր ավտոմեքենան է նստեցնում ինքնասպանության փորձ կատարողին՝ մոտ 28-30 տարեկան երիտասարդ:

Դեպքի վերաբերյալ մանրամասները ճշտվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել