Էնիգմա նախագիծը ստեղծվել է 1990թ.-ին: «Բացարձակ նոր որևէ բան ստեղծելու համար պետք է մի կողմ թողնել գոյություն ունեցող բոլոր կանոններն ու սովորությունները»,- հայտարարեց Մայքլ Կրետուն և առաջնորդվելով այդ սկզբունքով` ստեղծեց «Էնիգմա» նախագիծը: Էնիգմայի ամենաառաջին սինգլը` «Sadeness part 1» վերնագրով, թողարկվեց առանց աղմկահարույց իրադարձությունների և գրեթե առանց գովազդի: Նույնիսկ ձայնասկավառակի շապիկի վրա գրված չէր որևէ իրական երաժշտի անուն, բացի Դեյվիդ Ֆայրսթեյնից /David Fairstein/: Պատճառն այն էր, որ Էնիգմա նախագիծը Մայքլ Կրետուի կողմից ի սկզբանե նախատեսվել էր որպես խորհրդավոր ինչ-որ երևույթ: Ընդ որում` ունկնդիրը չպետք է ճանաչեր կատարողներին, այլ պետք է պարզապես լսեր երաժշտությունը: 1990թ. դեկտեմբերին Մայքլ Կրետուն հարցազրույցներից մեկում տվեց հետևյալ բացատրությունը. «Ես պարզապես ցանկանում էի, որ ունկնդիրը կենտրոնանար անմիջականորեն երաժշտության վրա: Այդ դեպքում նա զերծ է մնում նախատրամադրվածությունից, ինչն անխուսափելի է, եթե կատարողների անունները հանրահայտ են»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել