1in.am-ը գրում է.

ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու համար` Հայաստանի կառավարու¬թյան աշխատակազմին կհատկացվի 3 մլն 948.9 հազ. դրամ: Իսկ պրոֆեսոր Արաքսի Սարյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով` Մշակույթի նախարարությանը կհատկացվի 1 մլն 697.6 հազ. դրամ:

Հայաս¬տանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի մա-հարձանի պատրաստման, տեղադրման և գերեզմանի բարեկարգման համար` Մշակույթի նախարարությանը 2 մլն 277.41 հազար դրամ կհատկացվի: Նախարարությունը գումարը կփոխանցի Ազատ Գասպարյանի այրի Սուսաննա Վարձիգուլյանին: 

Քանդակագործ Դավիթ Բեջանյանի մա¬հարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման համար էլ` Դավիթ Բեջանյանի այրի Նադեժդա Սարգսյանին նույն չափի գումար կտրամադրվի:

Գումարները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել