Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում համաներմամբ երեկ երկու տարի վեց ամսվա դատապարտված Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը , որը երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից համաներման կիրառմամբ ազատ արձակվեց, (ազատ են արձակվել նույն գործով անցնող Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը, Արթուր Քլյանը) ադրադառնում է հարցերին, թե խոտի դեզի ծխահարման գործից ինչ դասեր առավ, ի՞նչ դասեր առավ բանտից, ինչ տեսավ այնտեղ և ինչ է անելու ապագայում:
- Արամ, չե՞ք ափսոսում, որ չմնացիք Անգլիայում և վերադարձաք Հայաստան:
- Չեմ ափսոսում, որովհետև ինչ եղել, եղել է և եղած բաների համար չեմ ափսոսում, ուղղակի փորձում եմ ապագայի համար հետևություններ անել: Ինչ վերաբերում է Անգլիա վերադառնալուն, ապա պետք է մեջբերեմ Քենեդիին, ով ասում էր՝ «ոչ թե հարցրու, թե ինչ արեց քո երկիրը քեզ համար, այլ, թե դու ինչ կարող ես անել քո երկրի համար»: Ու այնտեղ էլ սկզբում հեշտ չի եղել, և ինչ-որ մարդիկ այդ երկրում պայքարել են, որ կարգուկանոն հաստատվի: Այս երկրում ինձ վատություն արեցին, բայց ես չեմ փորձում իմ երկրի դեմ չարանալ: Եվ ես այդ լավությունը անելու եմ պայքարի տեսքով, որը սկսվել է բերդում՝ հացադուլի ու ջրադուլի տեսքով:
Ինձ համար շատ կարևոր է հասարակության կարծիքը, որի հիմնական մասը գտնում էր, որ այդ դատավճիռը աբսուրդ է: Գիտեք՝ մեկ վկայով չորս հոգու չորս դրվագով դատում են, այն դեպքում, երբ ոչ ոք ոչ մեկին չի տեսել, ասում է, որ մոտավորապես նման է:
Եվ այս համաներումը զուտ մի նպատակ ունի, որ բոլոր այն քննչական կեղծարար գործողությունները արդարացման դատավճռի ժամանակ ի հայտ էին գալու: Պատկերացնո՞ւմ եք արդարացման դատավճռի դեպքում ինչքան մարդ էր նկատողություն ստանալու, ինչքան մարդու վրա էր «չէպէ» լինելու էդ անօրինական գործողությունների համար: Դրա համար, էդ համաներումն օգտագործվեց, քանի որ հասարակական կարծիքը շատ ուժգին էր՝ «ինչո՞ւ եք փակել չորս բարձագույն կրթությամբ երիտասարդների՝ մեկը մեկից աբսուրդ մեղադրանքներով: Էնքան էլ ծիծաղալու է՝ ասում են՝ խոտ վառել էլ չէ, «ծխահարել»:
-Դուք մեղադրանքները համարում եք աբսուրդ, բայց չե՞ք կարծում, որ դրանք ինչ-որ բիծ կթողեն այն փայլուն կարիերայի վրա, որոնք Դուք կարող էիք ունենալ: Հնարավոր է, որ ինչ-որ միջազգային կազմակերպություններ Ձեր առաջ փակեն դռները:
-Նույն այդ միջազգային կազմակերպությունները շատ լավ հասկանում են, թե Հայաստանում վիճակը ոնց է և գործին նայելով… Եվ հետո, ամեն ինչ վերջացած չէ, մենք դիմելու ենք Վերաքննիչ, Վճռաբեկ և ինչու չէ՝ եվրոպական դատարան: Բացի դրանից, նա, ով պայքարում է արդարության համար, էս դեպքը նայելով չի մտածի… ավելի շատ կմտածի, որ սխալ ժամանակ սխալ տեղում ենք եղել: Ասեմ, որ երրորդ դրվագով ՝ տուժողներից մեկը ինչ-որ ավտոմեքենայի համար էր տեսել, թվերը մի քիչ ուրիշ, գնացել էր ոստիկանությունը տարբեր վարորդների հարցաքննել։ Այդ արձանագրությունները գործում կան, բայց ոչ մեկին չէին կարողացել բռնացնել, որովհետև անցած երեք ամիսների ընթացքում ոչ մեկը Արմավիրի մարզում չէր մնացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ