1in.am-ը գրում է.
Ըստ ՈւԵՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակի (որը փոփոխություններ չի կրելու մինչև 2014թ. փետրվարի 23-ը, երբ Նիցայում կկայանա «Եվրո-2016»-ի ընտրական փուլի վիճակահանությունը)՝ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է «Եվրո-2016»-ի ընտրական 4-րդ զամբյուղում:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին 5-րդ զամբյուղում էր, բայց «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի արդյունքներից հետո տեղափոխվել է 4-րդ զամբյուղ:
Բոլոր 6 զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը՝
1-ին զամբյուղ՝ Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Հունաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Բոսնիա և Հերցեգովինա
2-րդ զամբյուղ՝ Շվեդիա, Ուկրաինա, Խորվաթիա, Դանիա, Շվեյցարիա, Բելգիա, Չեխիա, Հունգարիա, Իռլանդիա
3-րդ զամբյուղ՝ Սերբիա, Թուրքիա, Սլովենիա, Ռումինիա, Իսրայել, Նորվեգիա, Սլովակիա, Ավստրիա, Չերնոգորիա
4-րդ զամբյուղ՝ Հայաստան, Լեհաստան, Շոտլանդիա, Ֆինլանդիա, Լատվիա, Ուելս, Բուլղարիա, Էստոնիա, Իսլանդիա
5-րդ զամբյուղ՝ Բելառուս, Հս. Իռլանդիա, Ալբանիա, Լիտվա, Մոլդովա, Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Կիպրոս
6-րդ զամբյուղ՝ Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Լիխտենշտեյն, Մալթա, Անդորա, Սան Մարինո, Ջիբրալթար, Ֆարերյան կղզիներ