1in.am-ը գրում է.

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: 

ԱԱԽ մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանն ու Մոհամմադ Ռեյիսին քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: 

Կողմերը կարևորել են քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում համագործակցության խորացումը, անդրադարձ են կատարել երկու երկրների միջև ռազմավարական ծրագրերի իրականացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել