Մի անգամ Շիրազը որդու Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.
- Ինչո՞ւ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ...
- Հանճարի հոտ կառնիմ,
- պատասխանում է բանաստեղծը:
...
Հովհաննես Շիրազին հարցնում են.
-Կասեք ինչն է պատճառը, որ վերջերս չեք մասնակցում Գրողների միության ժողովին
-Եթե Նարեկացին չի մասնակցում, ես ընչի պիտի մասնակցեմ,-պատասխանում է Շիրազը:
...
Շիրազը կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.
- Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:
- Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,
- պատասխանում է բանաստեղծը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել