Emedia.am-ը գրում է.
Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ հասել է ժամանակը, երբ իրենք պետք է երկարաձգեն պայմանագիրը Ֆաբիո Կապելլոյի հետ:
Ինչպես հաղոդրում է Interfax գործակալությունը, իր խոսքում սպորտի նախարարը մասնավորապես նշել է. «Կապելլոն արժանի թեկնածու է մնալու ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ու մենք կցանկանայինք նրան տեսնել այդտեղ մինչև 2018 թվականը»:
Մուտկոն նաև ընդգծել է, որ ռուսական ֆուտբոլի համար Կապելլոն բացահայտել է մի շարք երիտասարդների, ովքեր մեծ հաջողությամբ են գործում ազգային թիմում:
«Նա ճանաչում է մեր համակարգն ու արդեն տիրապետում է բազմաթիվ նրբությունների»,- եզրափակել է Մուտոկն:
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Բաքվում Ռուսաստանի ընտրանին վաստակելով 1 միավոր Ադրբեջանի հետ խաղում, ամրագրեց իր հետևից խմբում առաջին հորիզոնականն ու ուղիղ ուղեգիրը դեպի Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնություն: