Lragir.am-ը գրում է.
Ավստրալիայի Մելբուրն քաղաքում կենգուրուն մտել է քաղաքի օդանավակայանում գտնվող դեղատուն, գրում է The Blacktown Sun թերթը:
Կենգուրուն դեղատուն է մտել այն բանից հետո, երբ ավտոմեքենան անցել է նրա ոտքերի վրայով: Վայրի բնության պահպանության կամավորները, զննելով կենդանուն, տեղեկացրել են, որ լուրջ վնասվել են եղունգները:
Կենդանին դեղատանը որոշ ժամանակ է անցկացրել նախքան անասնաբույժի մոտ տեղափոխվելը: Օդանավակայանի մամուլի քարտուղար Աննա Ջիլեթը նշել է, որ կենգուրուն կարող էր հանգիստ դուրս գալ դեղատնից, սակայն սպասել է մինչեւ կամավորների ժամանումը:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/89536
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել