Emedia.am-ը գրում է.

 Ճապոնիայի Հոնսյու կղզում «Վիպխա» թայֆունի պատճառով առնվազն 13 մարդ է մահացել, անհայտ կորած են համարվում տասնյակ մարդիկ, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով ճոպանական ոստիկանությանը:

Թայֆունի հասցրած վնասների չափը դեռևս անհայտ է:
Տոկիոյի արվարձաններում թայֆունը առաջացրել է հորդառատ անձրևներ, որոնք ուղեկցվել են ուժեղ քամիներով: Շատ շենքեր վնասվել են, սակայն հենց Տոկիոյում զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


Հոնսյու կղզում թայֆունի պատճառով հետաձգվել են մի քանի ներքին չվերթներ և փոփոխվել են արագընթաց գնացքների չվացուցակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել