1in.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Իտալիա – Հայաստան խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: SkySports-ն անդրադարձել է հանդիպմանը:

«Հայաստանի հավաքականը հիանալի էր մեկնարկել և արդեն 5-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հաշվի մեջ առաջ մղեց հայերին: Ռոման Բերեզովսկին գերազանց սեյվեր էր կատարում և հաջող խաղաց ամբողջ հանդիպման ընթացքում:

Լորենսո Ինսինյեն ահաբեկում էր հյուրերի պաշտպանությունը: Նրա փոխանցումից հետո Ֆլորենցին կարողացավ խփել մեր թիմի առաջին գոլը:

Գերազանց էր գործում նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 70-րդ րոպեին առաջ մղեց հայերին: Փոխարինման դուրս եկած Մարիո Բալոտելին 6 րոպե անց հաշիվը դարձրեց 2:2»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել