1in.am-ը գրում է.

Իտալիայի ընտրանու դեմ խաղից հետո Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հայտնել է, որ դժգոհ է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում ազգային թիմի գրանցած արդյունքներից: 

Հիշեցնենք` Իտալիայում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: Արդյունքում ազգային թիմը խմբում զբաղեցրել է 5-րդ տեղը:

« 2:2 հաշիվը վատ արդյունք չէ: Սակայն, իհարկե, մենք դժգոհ ենք մրցաշարի ընտրական փուլում գրանցած արդյունքներից: Դանիայի ընտրանու դեմ խաղում սեփական հարկի տակ պարտություն կրելուց հետո մենք միայն մեկ հնարավորություն ունեինք` պետք է առավելության հասնեինք իտալացիների նկատմամբ:

Կարծում եմ` մեր լավագույն հանդիպումը դանիացիների դեմ արտագնա խաղն էր: Շնորհակալ եմ մեր երկրպագուներին: Նրանք ամեն դեպքում հասկանում են մեզ, աջակցում և ոգևորում»,- ասել է Օզբիլիսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել