1in.am-ը գրում է.
«ՀԻԴՐՈ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՓԲԸ-ն արտոնություն կստանա: Ընկերության «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված ժամկետները կերկարաձգվեն մինչև 2016 թվականի հուլիսի 13-ը: Այս որոշումը կառավարությունը կկայացնի առաջիկա նիստին:
Ընկերությունը կառուցում է «Արգիչիի» ՓՀԷԿ-ը` Գեղարքունիքի մարզի Արգիչի գետի բնական ջրահոսքն օգտագործելով: Հէկ-ը կունանենա 11 ՄՎտ հզորություն: Ընկերությունը շինարարությունը սկսել էր դեռ 2007 թվականին, սակայն դադարեցրել էր տնտեսական ճգնաժամի պատճառով:
Ծրագիրն ավարտելու համար ընկերությունը 2012թ.-ին «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծել է խողովակներ, որոնց մի մասը ռեժիմի ժամկետների ավարտի պատճառով` այժմ գտնվում է մաքսային մարմինների պահպանման ներքո:
Այդ խողովակները շինարարության մեջ օգտագործելու և ծրագիրն ավարտելու համար ընկերության «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծած ապրանքների ժամկետները ևս երեք տարով կերկարաձգվի: