Tert.am-ը գրում է.

Դամասկոսի Հայ կաթողիկե առաջնորդարանը երեկ կեսօրին ռմբակոծության է ենթարկվել։

Ինչպես տեղեկացնում է «Դամասկահայ լրատու» Facebook-յան էջը, առաջնորդարանի շենքը հրասանդի երկու հարված է ստացել։ Վնասները միայն նյութական են։

Այս շենքը հարձակման էր ենթարկվել նաև սեպտեմբերի 17-ին։ Այդ ժամանակ ականի պայթյունից վնասվել էին շենքի 3-րդ հարկն ու հարակից Լույս և Փարոս վարժարանները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել