Արխանգելսկում ձերբակալվել է հայազգի «օրենքով գող» Գևորիկ Նեֆտեկամսկուն ծեծի ենթարկած Ահմեդ Եվլոևը (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է դարձել «Պրայմ Կրայմ»-ին, անցած կիրակի Արխանգելսկի «Ձմեռային այգի» սրճարանում Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները կանխել են հանցավոր աշխարհի ղեկավարների հավաքը: 

Օպերացիան անցկացվել է տեղի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանային բաժնի ու ՍՈԲՐ-ի աշխատակիցների համատեղ ջանքերով: 

21 ձերբակալվածներից 4-ը Ռուսաստանում էին գտնվում ապօրինի: Ձերբակալվածների թվում է նաև «օրենքով գող» Ահմեդ Եվլոևը, որը հայտնի է որպես Ահմեդ Ինգուշ կամ Ահմեդ Սուտուլի անունով: Վերջինս հոկտեմբերի սկզբին իր մասին հիշեցրել էր՝ Մոսկվայում ծեծի ենթարկելով 31-ամյա «օրենքով գող» Գևորիկ Նեֆտեկամսկուն (Գևորգ Գրիգորյան):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել