1in.am-ը գրում է.
Սնանկացման մասին դիմումը, որը դատարանին ներկայացրել են Դեթրոյթի իշխանությունները, չի կարող աջակցություն ստանալ, քանի որ դա հակասում է ԱՄՆ-ի և Միչիգան նահանգի Սահմանադրությանը: Այս մասին երեքշաբթի սկսված դատական լսումներին հայտարարել են Դեթրոյթի վարկատուների պաշտոնական ներկայացուցիչները:
AFSCIME արհմիության շահերը ներկայացնող փաստաբան Շերոն Լևինի խոսքերով` քաղաքի սնանկացմանն աջակցելը կխախտի Միչիգան նահանգի՝ ֆինանսական խնդիրներն ինքնուրույն լուծելու սահմանադրական իրավունքը:
ԱՄՆ ավտոմոբիլային մայրաքաղաքի շահերը ներկայացնող փաստաբան Բրյուս Բենեթն ասել է, որ Դեթրոյթի հակաճգնաժամային կառավարիչը «իր նպատակը չի համարում կենսաթոշակները չեղյալ հայտարարելը»: Բացի այդ, նա հավելել է, որ Միչիգանը պատասխանատու չէ կենսաթոշակների վճարումը երաշխավորելու հարցում՝ հաղորդում է ITAR-TASS-ը: