Եթե մի ընտանիքի 10 անդամներից մեկը տանը ապրեր մնացած 9-ը դրսում, այդ ընտանիքը ինչպե՞ս կկոչվեր: Եթե մի ազգի 10 միլիոնից մեկը իր երկրում է ապրում, իսկ մնացած 9-ը դրսում, ապա այդ ազգը ինչպե՞ս կկոչվի... Մարդկության պատմությունը նման ողբերգություն դեռ չի տեսել և էս հալներիս էլ, զոր գիշեր հայրենիքից մինչև ռուսաստաններով, եվրոպաներով, ամերիկաներով ու ավստրալիաներով, այս ՀԱՐՑԸ թողած, փախեփախի մեջ «ազգովի» ինչ որ այլ «խնդիրներ» ենք փորձում լուծել... Երկիրը տվել ենք սոված բորենիների ձեռքը, ջահելությանը թողել վիզը ծուռ, անհույս, անապագա, գենետիկ ստրուկները զառամյալ դեռ աղերսագրեր են գրում ռսի ցարին, որ իրենց «տիրություն» անի: Բայց ու՞մ տիրություն անի, անժողովուրդ տարածքի՞ն, որը դեռ երկի՞ր ենք անվանում... Մեղք, մեղք, մեղք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/670550359642668
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել