«15 տարվա ազատազրկման դատապարտված 28-ամյա Արտակ Կարապետյանի նկատմամբ ևս կկիրառվի համաներում՝ պատժի կրման ժամկետը 6 ամսով կկրճատվի, եթե վճարի գործում առկա քաղհայցով պահանջվող 1 միլիոն դրամը։ Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Թամարա Յայալոյանը։
Հիշեցնենք, որ Կարապետյանը մեղադրվում էր Գյումրիի «Շտապօգնության» 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին՝ իր տան մեջ ծեծելով մահվան հասցնելու մեջ։ Դատարանը Ա. Կարապետյանին մեղավոր է ճանաչել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտել է ազատազրկման 14 տարի ժամկետով, իսկ 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով 1 տարի ժամկետով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել